ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Հայկական տարբերակ

Հայկական տարբերակ
20.05.2025 | 10:10

Եթե ողջախոհորեն պատկերացնենք ու գնահատենք ներկա կացությունը, ապա Հայաստանի գալիք իշխանությունը պետք է լուծի, նախ և առաջ, երկու կարևորագույն խնդիր. հուսալիորեն ամրապնդել ՀՀ անվտանգությունը և միջոցներ գտնել արցախահայության ժամանակվոր կենսապահովման ու տունդարձի համար:

Քաղաքական այն ուժերը, որոնք հստակ ու համոզիչ ծրագիր կառաջարկեն նշյալ պահանջներով, համեմատաբար մեծ հավանականություն կունենան ընտրվելու և իշխանություն վերցնելու:

Կրկնեմ՝ ողջախոհ ընտրության դեպքում:

Բայց արդյո՞ք հայ հանրությունը, այսքան դաժան փորձություններից հետո անգամ, պատրաստ է ողջամիտ ընտրություն կատարելու. խիստ կասկածելի է: Կա մեծ մտավախություն, որ մեր հասարակությունը դարձյալ տուրք կտա անձնական կրքերին ու համակրանքներին/հակակրանքներին, և կրկին իշխանության կբերի ոչ հայակենտրոն ու անարժան ուժերին, ինչպես եղավ 2018-ին եւ 2021-ին:

Տեսանելի են մի շարք ցայտուն նշաններ, որ անցած 6-7 ողբերգական տարիներին հայ հանրությունը քաղաքականապես չի հասունացել, նահանջ՝ որքան ասեք, առաջադիմել է միայն… բարոյալքության ասպարեզում:

ՈՒ թեև բազմանում են հուսահատվածները, խաբվածները, մոլորվածները, սթափություն գտածները, այնուհանդերձ դեռևս չկա հանրային այն տիրական մտայնությունը, որ հաջորդ ընտրությունները կնշանավորվեն ակնհայտ հայամետությամբ ու պետականամետությամբ:

ՈՒստի ծագում է բնականոն հարցը. արդյո՞ք իմաստ ունի հանրային նման վատ «մարզավիճակով» գնալ ընտրությունների, հատկապես, որ եվրոպական ընտրական մոդելներն առանձնապես հայաշահ չեն, դրանք առավելս ազգուրաց, արկածախնդիր ու ամբոխավար վարչակարգեր կարող են ծնել, ինչպիսին գործում է հիմա նիկոլական դիմապատկերով:

Իսկ գուցե՞ պետք է փնտրել նոր տարբերակ` Հայկական տարբերակ, որ կլինի խոստումնալից Հայաստանի ու հայ ժողովրդի ապագայի շահեկանության տեսանկյունից:

Ես կառաջարկեի ազգային մեր առողջ ուժերին գտնել Հայկական այդ տարբերակը և չթողնել, որ Հայաստանը, ի վերջո, դառնա մատաղացու գառ:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2019

Մեկնաբանություններ